Լրահոս
Քաղաքական
10:07
15.07.22
150

Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանի սիրտը ոչ մի կերպ չի կտրվում «սիրուն աղջկանից»՝ Տաթևիկ Ռևազյանից։ Նա հունիսի 13-ին հրաժարական տվեց Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր առաքելությունը համարվում է ավարտված, սակայն երեկ կրկին հայտնվել էր կառավարությունում՝ մասնակցում էր վարչապետի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանը, որտեղ քննարկվում էին «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր»:

Իբրև թե իր պաշտոնավարման ընթացքում քիչ ավերածություններ է արել, հիմա էլ որոշել է մասնակցել «բարձրակարգ մասնագետների ներգրավման, թռիչքային անվտանգության ապահովման, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստման և այլ հարցերի» լուծմանը»: