Լրահոս
Քաղաքական
10:30
27.06.22
1 803

Փաշինյանի ասուլիսը բոյկոտող Հայաստանի և Սփյուռքի լրատվամիջոցների թիվը անցել է 50-ից

Img default alt hy

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրում, ինչի նպատակով նախատեսվում է ԶԼՄ-ներին ընձեռել մեկական հարց ներկայացնելու հնարավորություն։

Փորձը ցույց է տալիս, որ նման «առցանց շփումները» տեղի են ունենում նախապատրաստված սցենարով, այդ միջոցառումներին հնչում են հիմնականում իշխանամերձ լրատվամիջոցների, տելեգրամ-ալիքների, բլոգերների հարցերը, որոնք, ըստ ամենայնի, նախապես համաձայնեցվում են միջոցառման կազմակերպիչների հետ, իսկ այլ լրատվամիջոցների դեպքում հարցերը կա՛մ անտեսվում են, կա՛մ խմբագրվում, կա՛մ աղավաղվում:

Հաշվի առնելով այդ նախադեպերը՝ մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների խմբագիրներս, հրապարակավ հրաժարվում ենք ձևական հարց ուղարկելուց: Կոչ ենք անում վարչապետի աշխատակազմին վերադառնալ ասուլիսի դասական ձևին:

Հայտարարությանը միացել են՝

 

1. Բագրատ Եսայան-«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

2. Արամ Աբրահամյան-«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր

3. Սաթիկ Սեյրանյան-«168 ժամ» թերթի և «168.am» կայքի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ

4. Աննա Իսրայելյան-«Aravot.am» կայքի գլխավոր խմբագիր

5. Արմինե Օհանյան-«Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր

6. Փիրուզա Մելիքսեթյան-«Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր

7. Արմենիկա Կիվիրյան-«NEWS.am» կայքի գլխավոր խմբագիր

8. Վահե Սարգսյան-«Երկիր» թերթի գլխավոր խմբագիր

9. Սոնա Տռուզյան-«Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար

10. Շավարշ Գևորգյան-«Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար

11. Սևակ Հակոբյան-Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր

12. Քնար Մանուկյան-«ժողովուրդ» օրաթերթի և «Armlur.am» կայքի գլխավոր խմբագիր

13. Տաթև Այվազյան-«Armday.am» կայքի գլխավոր խմբագիր

14. Հրանտ Մելիք-Շահնազարյան-«Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր

15. Անժելա Նալբանդյան-«PARA TV»-ի գլխավոր պրոդյուսեր

16. Հասմիկ Սարգսյան-«7or.am» կայքի գլխավոր խմբագիր

17. Կարեն Անտինյան-«Blognews.am» կայքի գլխավոր խմբագիր

18. Փայլակ Ֆահրադյան-«Irakanum.am» կայքի գլխավոր խմբագիր

19. Աստղիկ Մաթևոսյան-«AntiFake.am» կայքի գլխավոր խմբագիր

20. Բորիս Մուրազի-«Politik.am» կայքի գլխավոր խմբագիր

21. Ժաննա Ծառուկյան-«LIVEnews.am» կայքի գլխավոր խմբագիր

22. Ֆլորա Նախշքարյան-«Գոլոս Արմենիի» թերթի և կայքի գլխավոր խմբագի

23. Տիգրան Գալստյան-«MediaHub.am կայքի գլխավոր խմբագիր

24. Անահիտ Ոսկանյան-«Panorama.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր

25. Արտակ Ճաղարյան- «Փաստ» թերթի գլխավոր խմբագիր

26. Գագիկ Շամշյան-«SHAMSHYAN.com»-ի գլխավոր խմբագիր

27. Գևորգ Էմին-Տերյան-«Oragir.news» լրատվական կայքի գլխավոր խմբագիր

28․ Անի Կարապետյան-«Presstime.am» կայքի գլխավոր խմբագիր

29․ Երվանդ Բոզոյան-«Zham.am» կայքի գլխավոր խմբագիր

30․ Հովհաննես Գալաջյան- «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր

31․ Հակոբ Ավետիքյան- «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր

32․ Սևակ Հակոբյան-Լիբանանի «Զարթոնք» թերթի գլխավոր խմբագիր

33․ Արտաշես Շահբազյան- ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթի և «arfd.am» կայքի գլխավոր խմբագիր

34. Զառա Նազարյան-«Le Courrier d Erevan» ինֆորմացիոն կայքի ղեկավար

35. Վարդուհի Իշխանյան- «Ankakh.am»-ի գլխավոր խմբագիր

36. Հարություն Հարությունյան-«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն

37. Գագիկ Ասատրյան-«Alternativ.am» կայքի գլխավոր խմբագիր

38. Վահագն Գարագաշեան-Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր

39. Շահան Գանդահարյան-Լիբանանի «Ազդակ» թերթի և կայքի գլխավոր խմբագիր

40. Վիգեն Ավագյան-«Վանա ձայն» (Լիբանան) -գլխավոր խմբագիր

41. Դերենիկ Մելիքեան-Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր

42. Արամ Շահնազարյան-«Ալիք-online» (Իրան)- գլխավոր խմբագիր

43. Զարմիկ Պողիկյան-Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր

44. Ռուբեն Գևորգյան-Սիրիայի «Ռադիո Երազ»-ի գլխավոր խմբագիր

45. Զարեհ Աճեմյան-«Օրակարգ» (Արևմտյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

46. Զավեն Թորիկյան- «Հայրենիք» (Արևելյան Ամերիկա) – գլխավոր խմբագիր

47. Զավեն Լիլոզյան- «Յուսաբեր» (Եգիպտոս) – գլխավոր խմբագիր

48. Արա Պուլուզյան- Արցախի «Ապառաժ» թերթի գլխավոր խմբագիր

49. Լևոն Պարոնեան-Արևմտեան ԱՄՆ «Օրակարգ» պարբերականի անգլերեն բաժնի խմբագիր

50. Քերոբ Էքիզյան- Հունաստանի «Ազատ Օր» թերթի խմբագիր

51. Էմանուիլ Մկրտչյան- «Արմինֆո» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն

52. Սևակ Մելիքյան-«ՄԱՄՈՒԼ․am» լրատվական գործակալության տնօրեն

53․ Քրիստինե Ասատրյան-«Henaran.am»-ի գլխավոր խմբագիր

54. Նելլի Ալեքսանյան-«Lurer.com»-ի տնօրեն

«Fip.am»-ի փոխանցմամբ՝ հետևյալ լրատվամիջոցները ևս կոչ են արել Նիկոլ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ  ազատ շփման պրակտիկային՝

«Առավոտ» օրաթերթ

«Ա1+» հեռուստաընկերություն

«Ինֆոքոմ»

«Մեդիալաբ»

«Սիվիլնեթ»

«Փաստերի ստուգման հարթակ»

«Ազատություն» ռադիոկայան

«ԳԱԼԱ»

Հայտարարությունը բաց է միանալու համար: