Լրահոս
Իրավական
16:30
18.11.25
110

Փաշինյանական թերթը՝ դատավորի հուշարա՞ր. Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշումը կբողոքարկվի

Ինչպե՞ս է Փաշինյանների ընտանիքին պատկանող թերթը գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու որոշման հրապարակումից 17 ժամ առաջ իմացել՝ ինչ է վճռելու դատարանը: 

Որ ավելի քան 150 օր անազատության մեջ գտնվող գործարարը ևս երկու ամիս  կմնա կալանավորված, առաջինը ոչ թե դատավորը, այլ «Հայկական ժամանակ»-ն է հայտնել: Գործարարի փաստաբանական թիմը պատրաստվում է բողոքարկման ու պնդում, որ կալանքը երկարաձգելու հիմք չի եղել: