Լրահոս
Քաղաքական
13:23
30.06.25
707

Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի Հայաստանի ներքին գործերին. Արարատ Միրզոյան

Img default alt hy

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է անում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին չխառնվել ՀՀ ներքին գործերին։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգության առիթ են։

«Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ և ամբողջական չէ։

Եթե չեմ սխալվում, պարոն Լավրովն օգտագործել է «Իշխանությունների պայքար եկեղեցու դեմ» ձևակերպումը։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ։ Այն, ինչ նկատի ունի պարոն Լավրովը, հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից ՀՀ քաղաքականությանը խառնվելուն և ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու երևույթին։ Սա իրավական պրոցես է և սա Հայաստանի ներքին գործն է։ Պարոն Լավրովն ավելի լավ է չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը։ ՌԴ և՛ պաշտոնյաները, և՛ խորհրդարանականները, և՛ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան  խառնվել մեր ներքին գործերին»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արարատ Միրզոյանը։