Լրահոս
Հայաստան
20:45
08.07.22
154

«Փամփուշտը շեղվել է, գյուղում էլ խուճապ չկա». Ելփինը՝ ադրբեջանական կրակոցներից հետո

Վայոց Ձորի Ելփին գյուղում, որը նախօրեին գնդակոծել էր թշնամին, կրակել մի գյուղացու մեքենայի վրա, այս պահին հանգիստ է: Գյուղապետի խոսքով՝ բնակիչները կրակոցներից խուճապի չեն ենթարկվել: Ավելին, ըստ երիտասարդ համայնքապետի, գյուղը դիտարկվող չէ, «ուղղակի փամփուշտը երևի շեղվել ու ընկել է մեքենայի վրա»:

«Հայլուր»-ի նկարահանող խմբին այսօր գյուղացիներն ասել են, որ կրակոցների ձայները պարզ լսվել են գյուղում, իսկ թշնամու թիրախում լինելու պատճառով տեղացիները չեն կարողանում օգտագործել իրենց հողերի մի մասը, վարուցանք անել: