Լրահոս
Իրավական
21:30
27.07.25
696

Ուրցաձորի նախկին գյուղապետի խափանման միջոցը փոխվել է

Img default alt hy

Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքի:

Հիշեցնենք՝ նա ձերբակալվեր էր հունիսի 17-ին, ապա կալանավորվել էր։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը ձերբակալվել է Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում:

Նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնեական լիազորություններ չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։