Լրահոս
Միջազգային
20:20
30.08.22
94

Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հասել է 6,9 միլիոնի

Img default alt hy

Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հուլիսի ընթացքում մեծացել Է ավելի քան 300 հազարով և հասել 6,9 միլիոնի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

«(Ուկրաինայում) ներքին տեղահանվածների թիվն օգոստսի 23-ի դրությամբ հասել Է 6,9 միլիոնի»,- նշել Է ՄՄԿ-ն՝ պազաբանելով, որ հուլիսից իր տունն Է լքել ավելի քան 300 հազար մարդ: Հիմնականում խոսքը վերաբերում Է Ուկրաինայի հարավում և արևւելքում տեղահանված անձանց: Կազմակարպության տվյալներով՝ աշխատունակ տարիքի տեղահանված անձանց 44 տոկոսն «այս պահին որևիցե միջոց չի վաստակում»:

Նրանցից լոկ մեկ երրորդն Է հայտարարել, որ «աշխատավարձը եկամտի իրենց հիմնական աղբյուրն Է», իսկ 24 տոկոսն «ապավինում Է պետության օժանդակությանը»:

ՄՄԿ-ի հարցմանը մասնակցած մարդկանց մեծ մասը (70 տոկոս) հայտնել Է, որ հարկադրված Է տնտեսել, այդ թվում սննդամթերքի հարցում: Հիմնական կարիքների թվում ներքին տեղահանվածները նշում են կանխիկ փողը, դեղորայքը և նորոգման ու շինարարության նյութերը:

ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև օգոստոսի 23-ն Ուկրաինայից Եվրոպայի երկրներ Է ժամանել ավելի քան 6,85 միլիոն փախստական: Նրանցից ավելի քան 3,93 միլիոնը գրանցվել Է այդ պետություններում պաշտպանության և օգնության ցուցաբերման շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: