Լրահոս
Տնտեսական
13:37
02.09.22
74

Ուկրաինայում 2023 թվականին գործազրկության մակարդակը կանխատեսում են 28․2 տոկոս

Img default alt hy

Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունը 2023 թվականին գործազրկության մակարդակը կանխատեսում Է 28,2 տոկոս և միջին աշխատավարձը՝ 500 դոլարից (18 508 գրիվնա) փոքր-ինչ պակաս: Այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Էկոնոմիչեսկայա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբնետի աղբյուներ:

Հուլիսին Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել էին գործազրկության 35 տոկոս ռեկորդային մակարդակի հասնելու մասին: Այդ ցուցանիշի կրճատում սպասվում է մինչև 2022 թվականի վերջը: Նախարարությունում նաև սպասում են 2022 թվականի արդյունքերով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) կրճատում ավելի քան մեկ երրորդով և գների սրընթաց աճ 2023 թվականին: Հրատարակությունում ճշտել են, որ 2023 թվականի արդյունքներով գնաճն, ըստ կանխատեսման, պետք Է կազմի 30,6 տոկոս, հուլիսին այն եղել Է 22,2 տոկոս:

Ինչ վերաբերում Է դոլարի փոխարժեքին, սպասվում Է, որ 2023 թվականին այն կհասնի 50 գրիվնայի՝ ընթացիկ 37 գրիվնայի դիմաց, իսկ սպառողական գների ինդեքսը կկազմի 30,6 տոկոս: Ըստ որում հրատարակությունը նշում Է, որ, որպես կանոն, կառավարության մակրոկանխատեսումներն իրականանում են բավականին հազվադեպ, դրանք պահանջվում են բացառապես բյուջեում ապագա եկամուտների և ծախսերի հաշվարկի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: