Լրահոս
Միջազգային
14:50
17.07.25
283

Ուկրաինան նոր վարչապետ ունի

Img default alt hy

Ուկրաինայի Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել է Ուկրաինայի վարչապետ։ 

«ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի փոխանցմամբ՝ որոշմանը կողմ է քվեարկել 262 ժողովրդական պատգամավոր։

Մինչ այս վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Դենիս Շմիհալը, որն անկախ Ուկրաինայի պատմության մեջ ամենաերկարն է աշխատել այս պաշտոնում՝ 5 տարուց ավելի։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Շմիհալը կնշանակվի պաշտպանության նախարար, սակայն այժմ «ՌԲԿ-Ուկրաինա»-ն գրում է, որ նա ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի թեկնածուներից մեկն է։