Լրահոս
Իրավական
12:17
11.07.22
177

Ուղևորուհին գողացել է վարորդի պայուսակը

Img default alt hy

Հուլիսի 9-ին՝ ժամը 01։10-ին, ոստիկանություն հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ հուլիսի 8-ին՝ ժամը 22։00-ին, իր «Օպելով» ուղևոր է տեղափոխել Հաղթանակ թաղամաս, իսկ պատվերի ավարտից հետո նկատել է, որ պայուսակը, որը մոռացել էր մեքենայի հետևի նստելատեղին, չկա. պայուսակում 70․000 դրամ, փաստաթղթեր, բանկային քարտ և մեքենայի բանալին էին:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը: 62-ամյա կինը ներկայացել է Մալաթիայի բաժին և պարտավորվել ներկայանալ նախաքննական մարմնին:

Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն: