Լրահոս
Հասարակական
20:04
30.08.22
140

Ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված․ ահազանգ

Img default alt hy

Օգոստոսի 30-ին, ժամը 17։15-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ոստիկանության Տաշիրի բաժնի հետնամասում ռումբ է տեղադրված: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները տարահանել են ոստիկանության աշխատակիցներին և սահմանազատել տարածքը։