Լրահոս
Մամուլի տեսություն
09:39
28.11.25
96

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ՔՊ-ում գրեթե վստահ են, որ Ալեն Սիմոնյանը հաջորդ խորհրդարանում չի լինի։

«Հրապարակ»

Աննա Հակոբյանի մոտ կրթված կանայք ՔՊ ցուցակում կլինեն։

«Ժողովուրդ»

Առաջիկայում իրավապահները ներքին կարգով տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչների կհրավիրեն բաժիններ՝ նպատակ ունենալով ճնշում գործադրել նրանց վրա եւ ստեղծել վախի մթնոլորտ։ 

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն ունի իր նախընտրելի թեկնածուներին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հնարավոր հաջորդի համար՝ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որոնք կպահեն լոյալություն՝ մինչեւ տեսնեն, թե իրավիճակը ինչպես կհանգուցալուծվի:

«Հրապարակ»

Արշակ սրբազանին եւ Վեհափառին մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ նրանք, ովքեր նույն մեղքն ունեն իրենց ուսերին՝ ավելի բացահայտ ու ապացուցված։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։