Լրահոս
Մամուլի տեսություն
09:41
19.11.25
78

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վալոդյա Գրիգորյանի մտերիմները կասկածում են, որ այս սպանության «գլխին կանգնած է» Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանը, որը դեպքից օրեր առաջ լքել է Հայաստանը։

«Իրավունք»

2026 թ-ի ՔՊ-ի ցուցակում գերիշխող լինելու են գործարար կանայք։

«Ժողովուրդ»

Երեկ ՔՊ վարչության փակ նիստին Նիկոլ Փաշինյանը բարձր տրամադրությամբ է եկել:

«Հրապարակ»

Կառավարությունից հրահանգել են՝ անցնել նախընտրական ռեժիմի: Այսինքն, փափուկ մարտավարություն կիրառել քաղաքացիների նկատմամբ՝ կլինի հարկային քաղաքականության ոլորտում, տույժ-տուգանքների վճարման եւ այլ վարչարարությունների գծով։ 

«Հրապարակ»

Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ: Բոլորը կառուցված են կարգալույծ հոգեւորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ։