Լրահոս
Մամուլի տեսություն
10:29
14.11.25
105

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Եթե Հայաստանը հրաժարվի ռուսական ցորենից, իրենք ուկրաինականը կապահովեն։ ԵՄ-ն պահանջում է նաեւ իր ներգրավվածությունը Թրամփի ուղուն, որի դիմաց քաղաքական, ֆինանսական ու փորձագիտական օգնություն կցուցաբերի Փաշինյանի ռեժիմի վերարտադրությանը։ 

«Իրավունք»

Առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում ոչ միայն ընդդիմադիր դաշտից, այլ՝ իշխանական: Իրավապահների դիտակետում են հայտնվել երկու մարզպետ եւ մեկ նախարար։

«ժողովուրդ»

Փաշինյանի դժգոհությունը Սիմոնյանի հանդեպ շարունակական բնույթ է կրում։ Ալեն Սիմոնյանը այլեւս չի կարող հավակնել՝ լինելու ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուն։

«Հրապարակ»

Նախօրեին Աննա Հակոբյանի հետ հերթական վճարովի ընթրիքին մասնակցում էին օրենքով գող Արսեն Մկրտչյանի՝ Արսեն Երեւանսկու կինն ու դուստրը, որոնք աշխատեցնում են «Նայեք աղջիկներ» խանութը։ 

«Իրավունք»

Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ իր ձեռքում է ՔՊ-ի կեղտոտ անկողնու տրցակը, ու որ նենց չանեն, սկսի ՔՊ-ի մրոտ անկողինը այս ու այն կողմ շաղ տալ։ Լուրը հասել է Փաշինյանին, ով ի պատասխան, ասել է, որ փոխանցեն Անդոյին, որ էնպես չանի, որ ծերության շեմին կյանքին բանտի «ֆորտչկից» նայի։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հետ։