Լրահոս
Մամուլի տեսություն
09:10
13.06.25
81

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում, պարզվում է, քննարկումներ են եղել: Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը «զադնի դնի»:

«Ժողովուրդ»

ԱԺ նստաշրջանը թեժ կլինի. Փաշինյանը խոսելու է եկեղեցու շուրջ առկա իրավիճակից:

«Ժողովուրդ»

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայնություն է տվել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին՝ Սեյրան Օհանյանի եւ Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Երկուսն էլ մեղադրվում են Սեւանա լճի ափին առանձնատուն կառուցելու համար։

«Հրապարակ»

Հունիսի վերջերին-հուլիսի սկզբներին Մեղրիում ՔՊ տարածքային կառույցի ընտրություններ կլինեն: Տարածքայինի ղեկավարի պաշտոնի համար ամենամոլի պայքարողը ներկայիս համայնքապետ Խաչիկ Անդրեասյանն է՝ «Տուլի» մականունով, որը համայնքապետի պաշտոնը զբաղեցրել է Սամվել Բաբայանի կուսակցության քվոտայով, ապա կարճ ժամանակում կրոնափոխ է եղել՝ դառնալով ՔՊ-ական։

«Ժողովուրդ»

Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. այն կանցկացվի Երևանից դուրս:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ: