Լրահոս
Մամուլի տեսություն
10:22
06.09.22
86

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Սամվել Բաբայանը մտահոգված է վերջին օրերի ձերբակալություններով, Լելե-Թեփեի ձախողված օպերացիայի գաղափարը նրանն է:

«Ժողովուրդ»

Հակոբ Սիմիդյանը՝ որպես նախարար, հասցրել է սերտաճել իր ղեկավարած ոլորտում հետաքրքրություն ունեցող գործարարների և սեփականատերերի հետ, ինչի մասին ուժային կառույցներն արդեն զեկուցել են Նիկոլ Փաշինյանին:

«Հրապարակ»

Փաշինյանն ասել է, որ պաշտոնական Բաքվի համար սկզբունքային է, որ մենք հրաժարվենք Արցախից:

«Փաստ»

ՌԴ-ից Երևան է ժամանած PR մասնագետները, բլոգերներն ու քաղտեխնոլոգները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ:

«Ժողովուրդ»

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հայրը՝ Զարեհ Սարգսյանը, իրավապահներին բացատրություն է տվել Արաբկիրում տեղի ունեցած պայթյունի գործով: Նա իրավապահներին հայտնել է, որ չի կարող ասել՝ արդյոք կատարվածն իրենց հետ կապ ունի, թե ոչ:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ: