Լրահոս
Մամուլի տեսություն
10:32
13.11.25
197

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են՝ սրանք խորհրդարանում գործելու նրա վերջին ամիսներն են՝ մինչեւ նոր ընտրություններ։

«Հրապարակ»

Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երեւանում նոր սկանդալային միջոցառում է տեղի ունենալու, որը կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Աղոթք-նախաճաշ՝ Christian Prayer Breakfast, որի գաղափարը վերցրել են ԱՄՆ ավանդույթներից:

«Ժողովուրդ»

«Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ ԱՄՆ այցից վերադառնալուց հետո շարժման մի խումբ անդամներ հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչների հետ։ 

«Հրապարակ»

Փաշինյանը արգելել է իր թիմակիցների ապահարզանները: 

«Փաստ»

Արտաքին գործերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Միավորված ազգերի կազմակերպության ճամփորդական փաստաթուղթ (UN Laissez-Passer) և Եվրոպական միության ճամփորդական փաստաթուղթ (EU Laissez-Passer) կրող անձանց համար ՀՀ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու մասին» նախագիծը։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ։