Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
31.08.22
82

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Նոր ճանապարհով առաջին ուղևորները եղել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ժողովուրդ»
Այսօր Բրյուսելում կհանդիպեն Ն. Փաշինյանն ու Ի. Ալիևը:

«Հրապարակ»
Արցախից Երևան գալու ճանապարհին, երեկ՝ կեսօրին բերման է ենթարկվել ու ձերբակալվել Արցախի ՊԲ նախկին հրամանատար, նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։

«Հրապարակ»
Մինչ օրս Վլադիմիր Պուտինը չի ընդունել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի հավատարմագրերը:

«Ժողովուրդ»
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ: