Լրահոս
Մամուլի տեսություն
09:50
30.08.22
276

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 31-րդ տարեդարձն այս տարի էլ կնշվի առանց ՀՀ իշխանական էլիտայի։

«Գոլոս Արմենիի»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը կրկնել է, որ Բաքուն լուծված է համարում Ղարաբաղի հարցը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնացել է անցյալում։

«Հրապարակ»

Արցախի օրվա առիթով ԱԺ բոլոր 5 խմբակցությունների նախաձեռնությամբ սեպտեմբերի 2-ին տեղի կունենա հանրահավաք:

«Ժողովուրդ»

Շատ ՔՊ-ականների դուր չի գալիս ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի պահվածքը:

«Փաստ»

Ռուսաստանից ժամանած քաղտեխնոլոգներն ու բլոգերները պատրաստվում են հանդիպել ընդդիմադիր բլոկի ներկայացուցիչների հետ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ: