Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
15.07.22
126

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
ԶՈՒ ԳՇ պետ է նշանակվել Էդվարդ Ասրյանը, , ով 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-ի փետրվարին, պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ համարելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

«Հրապարակ»
Երեկ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի՝ CCAF-ի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանին թույլ չեն տվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գա․ երկար պահել են, ապա ԱԱԾ աշխատողները տեղեկացրել են, որ նրա հետ կապված կառավարության որոշում կա՝ նրան արգելված է մեր երկիր մուտք գործելը։

«Հրապարակ»
ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանն ու Արմեն Խաչատրյանն այնքան են գինովցել Մեղրի քաղաքի «Մերսի» սրճարանում, որ անհանգստացրել են կողքի սեղանների այցելուներին, մոտեցել-կենացներ են ասել, տափակ հումորներ արել։

«Ժողովուրդ»
ՊԵԿ-ը ԱԺ-ից պահանջում է լիազորությունների ընդլայնում, որով հասանելիություն կլինի բանկային գաղտնիք համարվող տեղեկություններին:

«Հրապարակ»
ՔՊ-ն ընդդիմության հարցով որոշում չի կայացնի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ: