Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
13.07.22
106

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
Լաչինի այլընտրանքային ճանապարհի համար մրցույթ կհայտարարվի:

«Հետք»
Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ-ական պատգամավորներին պարգևատրելու համար բյուջեից հատկացվել է մոտ 49 մլն դրամ:

«Հրապարակ»
Մանդատազրկման նիստը կլինի հուլիսի 14-ին:

«Հրապարակ»
Վերջին շրջանում ՀՀ իշխանությունների քայլերի մեջ եվրոպական պաշտոնյաներն իրենց «գցելու» փորձեր են տեսնում և որոշել են պատժել։ Առնվազն մղել, որ Հայաստանը վերջնական որոշում կայացնի, թե որտեղ է ինքը, և Ռուսաստանի հետ կապերն ամբողջությամբ խզի։

«Ժողովուրդ»
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության վկա ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանին Քննչական կոմիտեն հրավիրել է հարցաքննության:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Սահմանադրագետ, Պառլամենտարիզմի միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանի հետ: