Լրահոս
Մամուլի տեսություն
09:40
09.07.22
207

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»

ԱԱԾ-ի «քաղաքական» բանտախցում նստած են արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը, նախկին ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակը):

«Ժողովուրդ»

Ռուբեն Վարդազարյանը հարցաքննվել է. Քննչական կոմիտեն նրան խնդրել է տրամադրել ձայնագրության ամբողջական տարբերակը, սակայն Ռ. Վարդազարյանը հրաժարվել է այն տրամադրել:

«Փաստ»

Վերջին շաբաթներին իշխանությունները հատուկ «էմիսարների» միջոցով մարզերում լուրեր են տարածում, թե դոլարի արժեզրկումը և դրա ֆոնին դրամի կայունացումը հանգեցնելու է գազի և էլեկտրաէներգիայի գների նվազման։

«Հրապարակ»

Սուրեն Պապիկյանը ներկուսակցական հարցերով հուլիսի 10-ին կմեկնի Սյունիք:

«Փաստ»

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը խախտում է քաղաքացու իրավունքները: Նա հավելյալ ժամանակ է վատնում, լրացուցիչ` չնախատեսված վճարումներ կատարում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի լրագրող Նելլի Գրիգորյանի հետ: