Լրահոս
Մամուլի տեսություն
09:36
12.11.25
3

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի թեմի մի քանի հոգեւորական Քննչական կոմիտեում պետք է լինեն։

«Իրավունք»

Հովհաննավանքի նախկին քահանա Տեր Արամին՝ նույն ինքը՝ Ստյոպա Ասատրյանին, իշխանավորները վստահեցրել են՝ «վարձքդ մեծ ա լինելու, չմտածես»: Ստյոպան դժգոհել է, թե ինքն իրեն «ժերտվա» տվեց, բայց արժանվույն չի գնահատվել: 

«Հրապարակ»

Փաշինյանը Նազելի Բաղդասարյանին եւ Արարատ Միրզոյանին հանձնարարել է ռեւանշ-հարցազրույց կազմակերպել հայտնի Time ամսագրի հայտնի լրագրող Սայմոն Շուստերի հետ։ 

«Հրապարակ»

ՔՊ-ում նախընտրական աժիոտաժին մինչ այս պահն անհաղորդ են իշխանական ֆրակցիայի անկուսակցական պատգամավորները։ 

«Հրապարակ»

Այսօր 2026 թ-ի բյուջեի նախագծի քննարկման մեկնարկը տալու է Նիկոլ Փաշինյանը, բայց քանի որ  նախորդ օրերին ՀՀ նախկին նախագահներն իրենց հարցազրույցներով լավ «ցավեցրել» են Փաշինյանին, թիմը որոշել է գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը վերածել նախկինների ոսկորներն աղալու գործընթացի` նորից հիշելով՝ է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն»։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանի հետ։