Լրահոս
Մամուլի տեսություն
10:08
11.11.25
147

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Եթե Բաքվում երկու ոտքը մեկ մաշիկի մեջ դնեն, հնարավոր է՝ ՀՀ իշխանությունը հապճեպ արտահերթ ընտրությունների գնա։ 

«Փաստ»

Ալիևն ու Էրդողանը ամեն ինչ կանեն Փաշինյանի զրոյական վարկանիշը բարձրացնելու համար, օրինակ՝ կբացեն հայ-թուրքական սահմանն ու ընտրությունների նախաշեմին կվերադարձնեն Բաքվում պահվող հայ ռազմագերիներին։ 

«Հրապարակ»

«Արծվաշենը հետ բերելու» խրոխտ կարգախոսի տակ իրականում նոր ստրատեգիական տարածքներ հանձնելու, Հայաստանը ծվատելու ծրագիր է թաքնված։

«Ժողովուրդ»

ՔՊ խմբակցության նեղ շրջապատում քննարկվել է, որ Ժաննա Անդրեասյանը պետք է հրաժարական տա եւ հեռանա, իսկ նախարար պետք է նշանակվի ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ կրթության գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: 

«Հրապարակ»

Կիրակի օրը Ստեփան Ասատրյանը (Տեր Արամ) Հովհաննավանքում կրկին «պատարագ» է մատուցել, սակայն՝ «ինքն իր համար»՝ դատարկ վանքում:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ։