Լրահոս
Հասարակական
22:55
01.10.22
168

Որդին չկա, տունը չկա. պատերազմում ամեն ինչ կորցրած մարդիկ չեն հավատում խաղաղությանը

Այս պատմությունը արցախյան վերջին պատերազմում որդուն ու տունը կորցրած Առաքելյանների մասին է:

Ընտանիքը ողբերգություններից աչք չի բացում: 1992-ին տեղահանվել են Մարաղայից, տուն-տեղ դրել Աղավնոյում:

Այս տարվա օգոստոսին թշնամուն են թողել Աղավնոյի տունը ու ստիպված վարձով տուն գտել Էջմիածնում:

Առաքելյանները իրենց միակ սեփական անկյունն են համարում որդու՝ Սասունի գերեզմանը՝ Եռաբլուրում: