Լրահոս
Հասարակական
11:27
15.07.22
133

Opel-ը բախվել է երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր շրջվել․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

Img default alt hy

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն և  4-ամյա Շուշան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։ 

Վթարի փաստով՝ ավագ քննիչ Մխեյանի որոշմամբ քննչական վարույթ է նախաձեռնվել։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։