Լրահոս
Իրավական
17:22
29.08.22
127

Ողբերգական վթար՝ Երևանում․ մեքենան ընկել է ձորը․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Img default alt hy

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղուց դեպի Կոտայքի մարզի Զովունի գյուղ տանող «Կորեայի ձոր» կոչվող ավտոճանապարհի 2,8 կմ հատվածում տեղի ունեցած՝ մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, «Mercedes Benz» մակնիշի վարորդը հիշյալ վայրում ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվելով ընկել ձորը, որի հետևանքով վերջինս և ավտոմեքենայում գտնվող ուղևորներից մեկը մահացել են, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն։