Լրահոս
Հասարակական
14:56
13.07.22
162

Ողբերգական դեպք՝ Երևանում. մի քանի օր որոնվող կնոջ դին փրկարարները հայտնաբերել են Երևանյան լճում

Img default alt hy

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկ և ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են երեկվանից Երևանյան լճում որոնվող կնոջ դին։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները լճի մեջ բերանքսիվայր հայտնաբերել են դին և այն ճոպանի միջոցով մոտեցրել են ափին։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած կինը մի քանի օր է, որպես անհայտ կորած որոնվում էր։