Լրահոս
Հասարակական
12:21
29.12.25
117

Օդի բարելավման քառամյա ծրագիր ունենք. Ավինյան

Img default alt hy

Երևանում այս պահի դրությամբ ամենապոտենցիալ աղտոտվող վայրերում, մասնավորապես 4-րդ կարգի ռիսկայնության կառուցապատման օբյեկտներում տեղադրված են օդի որակի 2-ական չափիչ սարքեր, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Երևանում օդի որակի խնդիրը միայն Երևանի մասին չէ, ամբողջ Արարատյան գոգավորության մասին է։ Հիմնական խնդիրը պայմանավորված է մեր բնակլիկմայական պայմաններով»,-ասաց Ավինյանը։

Նա նշեց, որ հիմա օդի որակը լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնն ու ձյունն ամբողջապես մաքրել են օդը։