Լրահոս
Քաղաքական
17:03
05.09.22
74

Ո՞ւմ ազատել բանակում ծառայությունից. ՔՊ-ականների բանավեճ

Կառավարությունն առաջարկում է տարկետման իրավունքը տարածել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մասնագիտություններով սովորողներին: ԿԳՄՍ նախարարի կարծիքով՝  ջութակ նվագողը, կրթական դադար տալով ու ծառայության գնալով, մեծ բան չի կորցնի, բայց բնագետն ու տեխնոլոգը կկորցնեն»: 

ՔՊ-ական Քրիստինե Պողոսյանը, որպես երեք տղաների մայր, պնդել է, որ տարկետման հնարավորություն տրվի բոլորին: Նրան դուր չի եկել, որ գործընկերն իրեն նայելով է փողով ազատվելու օրինագծի մասին հիշեցրել: