Լրահոս
Իրավական
21:40
02.09.22
211

Ո՞րն է Ջալալ Հարությունյանի մեղքը. ՊԲ երկրորդ նախկին հրամանատարին է մեղադրանք առաջադրվել

Արցախի անկախության օրը Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին երկու դրվագով մեղադրանք է առաջադրվել: Նա մեղադրվում է  պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը: 

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Հարությունյանի՝ ծառայողական պարտականությունները պատշաճ չկատարելու պատճառով՝ յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ,  մեր կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։ 

Ի դեպ, այն պահին,  երբ հայտնի դարձավ, որ  Հարությունյանին   մեղադրանք է առաջադրվել, պաշտպանության  նախարարության կայքից անհետացան լուսանկարները, որտեղ երևում էր, որ ռազմական վերահսկողական ծառայության պետ Ջալալ Հարությունյանը    պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ այսօր  միջոցառման է մասնակցել  Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: