Լրահոս
Միջազգային
21:47
13.07.22
126

«Ո՛չ հիջաբին». կանանց «ապստամբություն»՝ Իրանում

Իրանի իշխանությունները Արևմուտքի խաղեր են անվանում իրանցի կանանց բողոքի ակցիաները: Առանց գլխաշորի ու հիջաբի փողոց դուրս գալու իրավունք են պահանջում կանայք:

Թեհրանում ու մյուս իրանական քաղաքներում նրանք հանում են իրենց գլխաշորերը և որպես բողոքի նշան ծածանում դրանք: Տղամարդիկ հայհոյում, անգամ ձեռքերին ազատություն են տալիս: