Լրահոս
Քաղաքական
14:15
03.07.22
299

Ո՛չ հերքում եմ, ո՛չ՝ հաստատում. Արթուր Ղազինյանը` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չի մեկնաբանում իր պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերը: «News.am»-ի հետ զրույցում նա ասաց, որ ո΄չ հերքում, ո΄չ էլ հաստատում է մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները:

«Չեմ մեկնաբանում այս  մասին խոսակցությունները, ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում»,- ասաց նա:

Ավելի վաղ «Irakanum.am»-ը հայտնել էր, որ Արթուր Ղազինյանը պատգամավորական մանդատը վայր է դնելու։ Կայքի տեղեկություններով «Հայաստան» խմբակցությունից դուրս գալու որոշում ունի նաև պատգամավոր Էլինար Վարդանյանը: