Լրահոս
Միջազգային
15:28
01.10.22
150

Նյու Յորքում Ռուսաստանի հյուպատոսության շենքը կարմիր են ներկել

Նյու Յորքում անհայտ անձինք Ռուսաստանի հյուպատոսության շենքը կարմիր են ներկել՝ Ուկրաինայի 4 շրջանները Ռուսաստանին միացնելու հայտարարությունից հետո:

Նյու Յորքի ոստիկանությունը գիշերն է ահազանգ ստացել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները չեն կարողացել բռնել կասկածյալներին:

Տեսախցիկները ֆիքսել են սևազգեստ երկու տղամարդու, որոնք ներկել են հյուպատոսարանի շենքը: