Լրահոս
Առողջապահական
23:30
25.02.23
469

Նյարդային համակարգի հիմնական գործառույթներն ու ազդեցությունը ողջ օրգանիզմի վրա

Img default alt hy

Նյարդային համակարգը կառավարում է մարմնի գործունեությունը մեծ ծավալներով: Այն թույլ է տալիս քայլել, խոսել, կուլ տալ, շնչել կամ սովորել, ինչպես նաև վերահսկում է, թե ինչպես է օրգանիզմը պատասխանում անհետաձգելի իրավիճակներին, գրել է Aysor.am-ը։

Նյարդային համակարգը կազմված է երկու հիմնական բաժիններից՝

կենտրոնական նյարդային համակարգ, որն իր հերթին կազմված է գլխուղեղից և ողնուղեղից,

ծայրամասային նյարդային համակարգ, որը կազմված է կանտրոնական նյարդային համակարգը մարմնի մյուս շրջանների հետ կապող նյարդերից:

Նյարդային համակարգի հիմնական գործառույթները

Մեր գլխուղեղը ողնուղեղի և ծայրամասային նյարդային համակարգի միջոցով «հաղորդագրություններ» է ուղարկում, որպեսզի՝

կառավարի ձեռքերի և ոտքերի շարժումները,

կառավարի օրգանիզմի ինքնաբուխ գործառույթները, օրինակ՝ սրտի, օրգանների, ներզատական այլ գեղձերի գործունեությունը:

Նյարդային համակարգը նաև ներգրավված է տեսողության, լսողության, հոտի, համի և հպման զգացողությունների առաջացման և կառավարման մեջ: Հատուկ նյարդային բջիջները տեղեկատվություն են մակածում ձեր աչքերում, ականջներում, քթում, լեզվի և մաշկի վրա, որն էլ ուղարկվում է դեպի գլխուղեղ:

Գլխուղեղը, որը հանդիսանում է նյարդային համակարգի մի մասը և «կենտրոնը», ստեղծում է մեր մտքերը, զգացումները և հույզերը, ինչպես նաև կառավարում մարմնի գործառույթների մեծ մասը, ներառյալ այն, թե ինչ ենք խոսում, տեսնում, լսում, զգում և այլն:

Նյարդային համակարգի հիվանդությունները

Կան հազարավոր վիճակներ, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա, այդ թվում՝

դեգեներատիվ հիվանդություններ, օրինակ՝ Պարկինսոնի, Ալցհեյմերի և ցրված սկլերոզ,

ինսուլտ,

ողնուղեղի վնասվածքներ,

ցնցումային հիվանդություններ, օրինակ՝ էպիլեպսիա,

քաղցկեղ, ուղեղի ուռուցքներ,

վարակներ՝ մենինգիտ,

միգրեններ և այլն:

Նյարդային համակարգի հետ կապված որևէ խնդրի առկայության մասին հուշող հիմնական ախտանիշներն են՝

Գլխացավերը,

մշուշոտ տեսողություն կամ տեսողության այլ խանգարումները,

ընդհանուր թուլությունը և հոգնածության զգացումը,

վարքագծային փոփոխությունները,

վերջույթների թմրածությունը,

հավասարակշռության խանգարումները,

մկանային ուժի թուլությունը կամ կորուստը,

աղավաղված խոսքը, դողը և տրեմորը,

հուզական խնդիրները, հիշողության կորուստը (ամնեզիա):