Լրահոս
Հասարակական
09:50
15.06.22
321

Նորատուսցի ՔՊ-ական պատգամավորն իր դստեր անունը Սմայլիկ է դրել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ. ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց և մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց․

«Այո՛, ունենք, Գրիգորյան Սմայլի Նարեկի»։

Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։

«Հա, պատգամավորի աղջիկն է»։

Նաև ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է եղել դա.

«Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր՝ իրանք՝ ծնողներն են ըտենց ուզել»»։