Լրահոս
Հասարակական
21:57
29.08.22
96

Նորաբակ գյուղի հարակից սարում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ

Օգոստոսի 29-ին՝ ժամը 12։58-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաբակ գյուղի հարակից սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ջաղացաձոր և Ներքին Շորժա գյուղերի միջև ընկած հանդամասում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:10-ին, մարվել՝ 16:14-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են գյուղի 7 բնակիչ, և ներգրավվել է 1 հատուկ տեխնիկա (տրակտոր):