Լրահոս
Քաղաքական
21:15
11.11.25
135

Նոր զիջումների է պատրաստում Փաշինյանը. ընդդիմությունը վերծանում է «նիկոլերենը»

Խորհրդարանական ընդդիմությունը մտահոգություն ունի, որ Արծվաշենը ու հայկական մյուս օկուպացված տարածքները վերադարձնելու մասին գրառումով Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում նոր տարածքներ զիջել Հայաստանից, որոնք Բաքուն անկլավ է անվանում: 

Պատահական չէ, որ Փաշինյանն այդ գրառումն արել է Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությունից հետո, թե Բաքուն ակտիվ առաջ է տանում անկլավների հարցը: