Լրահոս
Սպորտ
13:03
13.07.22
140

Նոան երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը Պիկուշչակի հետ

Img default alt hy

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մարզիչ Իգոր Պիկուշչակի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Իգոր Պիկուշչակը «Նոա»-ին է միացել 2022-ի մարտին, նրա օրոք թիմը անցկացրել է 7 հանդիպում Հայաստանի VBet Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրանում՝ տանելով 2 հաղթանակ, կրելով 2 պարտություն և 3 խաղ ավարտելով ոչ-ոքի։

Պիկուշչակը «Նոայում» աշխատել է նաև 2019 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի հոկտեմբեր։

Նրա գլխավորությամբ «Նոան» դարձել է Հայաստանի փոխչեմպիոն, նվաճել Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը, մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին։