Լրահոս
Հասարակական
23:50
10.07.22
301

Nissan Tiida-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Img default alt hy

Հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: