Լրահոս
Քաղաքական
18:24
11.11.25
181

ՆԳ նախարարը ԵՄ դեսպանների հետ քննարկել է վիզաների ազատականացման գործընթացը

Img default alt hy

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Հայաստանում ԵՄ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ դեսպանների հետ աշխատանքային ճաշի ընթացքում քննարկել է վիզաների ազատականացման գործընթացն ու Գործողությունների ծրագիրը։

Արփինե Սարգսյանը մանրամասն ներկայացրել է Գործողությունների ծրագրի մաս կազմող, ընթացիկ բարեփոխումները և պատասխանել դեսպանների հարցերին։