Լրահոս
Հասարակական
17:30
30.08.22
175

Նախարար Քերոբյանը, երիտասարդ Մարատը և «ալարկոտ մարդիկ». Հայաստանում «գործ կա, բայց աշխատող չկա»

Գրեթե բոլոր ընկերություններում աշխատողների սուր պակաս կա, բայց շատ գործազուրկներ պարզապես չեն ուզում աշխատել։ Այս պնդումն արել է Էկոնոմիայի նախարարը՝ ֆեսբուքում ներակայացնելով Մարատ անունով մի տղայի պատմություն:

Վահան Քերոբյանը գրել է, թե երիտասարդը փողոցում իրեն դժգոհել է, որ աշխատանք չի գտնում, բայց 400-800 հազար դրամով ոսկերիչ աշխատելու առաջարկին այսպես էլ չի արձագանքել:

Ի դեպ, մարդկանց ալարկոտության մասին Քերոբյանը ակնարկել էր նաև մեկ տարի առաջ՝ պնդելով, թե նրանց մի մասը, իր բառերով ասած, նստած են նպաստների վրա: