Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:27
13.07.22
143

Նախագահը Մալդիվներում է, վարչապետի տեղը հայտնի չէ. Շրի Լանկայում արտակարգ դրություն է

Շրի Լանկայում բախումների ժամանակ մի ցուցարար է սպանվել: Նա առաջին զոհն է անցած շաբաթ սկսված ցույցերի: Քաղաքացիները նախագահի ու վարչապետի հրաժարականներից հետո էլ չեն հանգստանում և շարունակում են բողոքի գործողությունները:

Այդ երկրում ավելի է սրվել տնտեսական իրավիճակը: Այսօր լրատվամիջոցները պարզել են, թե ուր է փախել Շրի Լանկայի նախագահը: