Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:50
15.07.22
224

Նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը. քաղաքական ճգնաժամ՝ Իտալիայում

Իտալիայի նախագահը չի ընդունել վարչապետ Մարիո Դրագիի ներկայացրած հրաժարականի դիմումը, հայտարարել է նախագահի մամուլի ծառայությունը:

Նախագահ Մատարելլայի առաջարկով՝ վարչապետ Դրագին հուլիսի 20-ին ելույթ կունենա խորհրդարանում, կներկայացնի իր հրաժարականի որոշման պատճառներն ու մանրամասները: