Լրահոս
Քաղաքական
21:44
11.07.22
182

Նավթ ու գա՞զ, թե՞ ժողովրդավարություն. Սաղաթելյանի տպավորությունները՝ ստրասբուրգյան այցից

«Թուրք-ադրբեջանական տանդեմի ու Հայաստանի իշխանության հայտարարությունները Հայաստանի ընդդիմության մասին նույնն են», Ստրասբուրգից վերադառնալուց հետո հրավիրած ասուլիսում այսպիսի հայտարարություն է արել Դիմադրության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Նա անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը խոսում է Արցախի փրկության մասին, բայց երկիրը տանում է անորոշության։ Սաղաթելյանը պաշտպանության նախարարին կոշտ հորդորել է՝ գործով զբաղվել: