Լրահոս
Միջազգային
13:54
01.10.22
173

ՆԱՏՕ-ն «դեռ պատրաստ չէ» ընդունել Ուկրաինային

«Սպիտակ տան համար անակնկալ է եղել ՆԱՏՕ-ին արագացված կարգով անդամակցելու Ուկրաինայի դիմումը»: Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները:

Ըստ պարբերականների՝ Սպիտակ տանը քննարկել են, որ այդպիսի սցենարը կհանգեցնի ՆԱՏՕ-Ռուսաստան ուղիղ առճակատման:

Երեկ Դաշինքի գլխավոր քարտուղարը Վլադիմիր Զելենսկիի դիմումից հետո հասկացրել էր, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ ընդունել Ուկրաինային, քանի որ այդ որոշումը, ըստ Ստոլտենբերգի, պետք է կայացնեն Դաշինքի 30 անդամ-պետությունները: