Լրահոս
Արտաքին քաղաքականություն
18:50
02.09.22
93

ՆԱՏՕ-ն չի կարող ուժեղ լինել առանց Թուրքիայի. Էրդողան

Img default alt hy

Հունաստանի դիրքորոշումը չի կարող թուլացնել Անկարայի և ՆԱՏՕ-ի կապերը, դաշինքը չի կարող ուժեղ լինել առանց Թուրքիայի, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբը (LANDCOM) Աթենքի բողոքից հետո նախ ջնջել, ապա փոխել է 1922 թվականին Փոքր Ասիայում Հունաստանի նկատմամբ հաղթանակի օրվա կապակցությամբ Թուրքիայի շնորհավորանքը, հաղորդում է AMNA գործակալությունը:

Թուրքիան այս տարի նշում է Դումլուպինարի ճակատամարտում հույների նկատմամբ տարած հաղթանակի 100-ամյակը, որը դարձավ թուրք ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բեկումնային պահը: Հունաստանի համար Այս հաղթանակը աղետ դարձավ Փոքր Ասիայում։

«ՆԱՏՕ-ն, ինչպես միշտ, մանևր է իրականացրել՝ ցույց տալով, որ իրենք այլ ուժ են, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ։ Հունաստանի անհանգստությունը կամ ՆԱՏՕ-ի նկատմամբ Աթենքի որևէ դիրքորոշում ի զորու չէ թուլացնել Անկարայի և դաշինքի հարաբերությունները։ ՆԱՏՕ-ն առանց Թուրքիայի պատկերացնել անհնար է։ Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա ՆԱՏՕ-ի ներսում այն որևէ գին չունի։ Եթե Թուրքիան չկա, ՆԱՏՕ-ն ուժեղ չէ», – ուրբաթ օրը լրագրողներին ասել է Էրդողանը։