Լրահոս
Միջազգային
20:00
04.09.22
148

NASA-ն կրկին չեղարկել է լուսնային հրթիռի արձակումը

Img default alt hy

«Shantnews»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ հետաձգել է NASA Artemis-1 լուսնային առաքելության արձակումը:

Նշվում է, որ այս անգամ հրթիռի արձակումը չեղարկվել է վառելիքի արտահոսքի պատճառով:

Ինչպես ասված է NASA-ի պաշտոնական հայտարարության մեջ՝ ինժեներները երեք անգամ փորձել են սառեցնել խողովակի արտահոսքը, որով հեղուկ ջրածինը տեղափոխվում է կրող հրթիռի բաքեր:

Սա արդեն երկրորդ չեղյալ մեկնարկն է. օգոստոսի 29-ին այն չի կայացել նաև ջրածնի արտահոսքի պատճառով։

Դիսպետչերները սեպտեմբերի 3-ի առավոտյան հրաման են ուղարկել լրացնել հրթիռի ջրածնային բաքը, սակայն գործել է ազդանշանը, որը ցույց է տվել արտահոսքը: Վերահսկողները չեն կարողացել կանգնեցնել ջրածնի արտահոսքը։
Այժմ NASA-ն ևս մեկ հնարավորություն ունի հրթիռ գործարկել՝ սեպտեմբերի 5-ին կամ 6-ին ։ Դրանից հետո տիեզերանավը պետք է վերադարձվի արտադրամաս զննման և սպասարկման համար։

Artemis-1 -ը լայնածավալ ամերիկյան լուսնային ծրագրի մասն է. այն նախատեսում է Լուսնի շուրջ թռիչք և վերադարձ Երկիր։ Երկրի բնական արբանյակին Orion տիեզերանավը մանեկեններով կհասցնի SLS գերծանր հրթիռ-կրիչը։

Թռիչքի տևողությունը 37 օր է ։