Լրահոս
Տարածաշրջան
20:55
07.03.23
99

Նա խոստանում է հաղթել Էրդողանին. թուրքական ընդդիմությունն անուն է տվել

Կարճատև պառակտումից հետո Թուրքիայի ընդդիմությունը միավորվել է, որ կարողանա հեռացնել Էրդողանին: Մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուն Քեմալ Քըլըչդարօղլուն է:

Չնայած շատ ընդդիմադիրներ համոզված էին, որ Ստամբուլի քաղաքապետը ավելի արժանի մրցակից է Թուրքիայի 9 տարվա նախագահի համար՝ ի վերջո ընկրկեցին, քանի որ ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ Էրդողանի դեմ պայքարի համար ոչ այնքան թեկնածուի անունն է կարևոր, որքան ընդդիմության միասնականությունը: