Լրահոս
20:00
31.08.22
121

N զորամիավորման զորամասում անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն

Img default alt hy

N զորամիավորման զորամասերից մեկում օգոստոսի 31-ին անցկացվել է ցուցադրական հրամանատարաշտաբային զորավարժություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, խաղարկվել են մարտավարական տարբեր դրվագներ, ստուգվել հրամանատարների` գործողությունների պլանավորման և ստորաբաժանումների ղեկավարման կարողությունները։

Ըստ աղբյուրի՝ զորամիավորման հրամանատարական կազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված զինծառայողների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։